Նրանց համար, ովքեր արդեն գրում են կոդ։ Ոմանք փնտրում են իրենց առաջին աշխատանքը որպես ծրագրավորող, մյուսներն արդեն աշխատում են IT-ում և ուզում են հասնել mid-level մակարդակի կամ տիրապետել ժամանակակից գործիքներին։ Ավարտին կկարողանաս նախագծել, ստեղծել, թեստավորել, թողարկել և սպասարկել իրական համակարգ։
Ինչպես ենք անցնում թեմաները
Սկսում ենք գաղափարից, հետո ինքդ ես կառուցում առանց օգնության։ Հետո նույն առաջադրանքն անում ես AI օգնականի հետ և համեմատում արդյունքները։ Առաջադրանքն ավարտված է, երբ թեստերն ու չափումները դա հաստատում են։
Մեկ նախագիծ՝ ամսից ամիս
Առանձին տնայինների փոխարեն ամսից ամիս զարգացնում ես մեկ հավելված։ Այն սկսվում է որպես փոքր API և դառնում production-ում աշխատող պրոդուկտ՝ մոնիտորինգով և AI հնարավորություններով։ Վերջին ամիսը թիմային նախագիծ է։ Այս ամենը դառնում է քո պորտֆոլիոն։
Ի՞նչ կսովորես
1How Engineers Work
Git and GitHub: branches, pull requests, code review
Linux and the command line
HTTP, DNS and how the web works
Clean code, debugging and unit tests
Working in Agile: tickets, sprints, estimates
With AI: how language models work and where they make mistakes; using an AI coding assistant on a real repository; checking AI-written code with tests.
By the end of the month: A small tested service in a GitHub repository, built through pull requests and code review
2Backend and Data
REST API design and OpenAPI
Authentication: sessions, JWT, OAuth
SQL: data modelling, joins, indexes, transactions
Migrations and ORMs
Caching with Redis
Integration tests
With AI: calling LLM APIs and getting structured answers back; writing the spec and tests first, then letting the assistant write the code; setting limits on what the assistant is allowed to change.
By the end of the month: A REST API with authentication, PostgreSQL and automated tests
3Design and Architecture
SOLID and the design patterns used most in practice
Layered and hexagonal architecture, DDD basics
Monolith, modular monolith or microservices
Queues, events and idempotency
Architecture decision records and system design
With AI: search over your own data with embeddings and pgvector (RAG); measuring whether the search results are good enough; keeping business decisions in code rather than in the model.
By the end of the month: The same API split into modules, with background jobs and a search feature
4Continuous Delivery
Packaging the app with Docker and Docker Compose
CI/CD with GitHub Actions: tests, build and deploy
Deploying the app to AWS on managed services
Environments, configuration and secrets
Safe releases: feature flags and rollbacks
With AI: automated AI code review in the CI pipeline; security scanning of code and dependencies; keeping secrets and prompts safe.
By the end of the month: The project live in production, deployed automatically from CI
5Production and Reliability
Logs, metrics and traces with OpenTelemetry
Alerts and SLOs
Performance and load testing
Security: OWASP Top 10 and threat modelling
Incidents and post-mortems
With AI: logging and tracing calls to the model; timeouts and fallbacks when the model is slow or wrong; keeping AI costs under control.
By the end of the month: The product monitored, load-tested and checked for security issues
6AI Agents in Production
Agents that call tools, and how agent loops work
MCP: giving an agent access to your APIs and data
Permissions: what an agent is allowed to do
Evaluating LLM features with test sets
Human review and protection against prompt injection
With AI: adding an agent feature to your own product; testing it before release; deciding when an agent is the wrong tool for the job.
By the end of the month: An agent feature in your product, tested, monitored and with a fallback
7Capstone and Career
Team project in two-week sprints
Planning, stand-ups, reviews and retros
Production release and demo day
CV, GitHub portfolio and LinkedIn profile
Mock interviews: coding and system design
With AI: interview questions on agents, RAG and AI system design; a mock AI engineering interview.
By the end of the month: A team product, released and presented at demo day
Ի՞նչ կունենաս ավարտին
Production-ում աշխատող համակարգ, որը կարող ես բացատրել սկզբից մինչև վերջ
Իրական pull request-ների և code review-ների պատմություն GitHub-ում
Թեստեր, CI/CD և մոնիտորինգ քո նախագծում
AI հնարավորություններ, որոնք ինքդ ես ստեղծել և թեստավորել
Ուսման վարձի մի մասը վերադարձնում է պետությունըԵկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելով՝ կարող ես հետ ստանալ մինչև 100.000 ֏ քո վճարած եկամտային հարկից։ Ուսման վարձը կարող են վճարել նաև ընտանիքի անդամները և վերադարձն ստանալ իրենց հայտարարագրով՝ իրենց վճարած եկամտային հարկից։ Այդպես մեկ դասընթացից ընդհանուր վերադարձը կարող է գերազանցել 100.000 ֏-ը։ Հաշվարկային փաստաթուղթը տրամադրում է ACA-ն։Ինչպես ստանալ
Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
ACA-ից ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթը։
Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
Հաստատվելուց հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։
Գրանցում
Շնորհակալություն։
Ձեր հայտն ընդունված է։ Մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ մոտակա ժամանակահատվածում։
Այո։ Դասընթացը նրանց համար է, ովքեր արդեն գիտեն գոնե մեկ ծրագրավորման լեզու՝ անկախ նրանից՝ փնտրում ես առաջին աշխատանքդ, թե արդեն աշխատում ես և ուզում ես աճել։ Հարցազրույցի ժամանակ ստուգում ենք ծրագրավորման հիմունքները, որպեսզի խմբում բոլորը սկսեն նույն մակարդակից։ Եթե սկսում ես զրոյից, սկսիր Python Հիմունքներ դասընթացից։
Ինչո՞ւ ընտրել ACA-ն
ACA-ն արդեն ավելի քան 10 տարի պատրաստում է ՏՏ մասնագետներ և տարեկան ունենում է 500-ից ավելի շրջանավարտ։ ՏՏ ընկերությունները մեզ են վստահում թե՛ իրենց աշխատակիցների վերապատրաստումը, թե՛ նոր մասնագետների որոնումը։ Մեր դասախոսները գործող մասնագետներ են առաջատար ընկերություններից, ուստի կսովորեք այն, ինչ իսկապես պահանջված է աշխատաշուկայում։
Օգնո՞ւմ եք արդյոք աշխատանք գտնելու հարցում
Այո՛։ Մենք ոչ միայն սովորեցնում ենք մասնագիտություն, այլև օգնում ենք գտնել ձեր առաջին աշխատանքը։
Դասընթացի ընթացքում հատուկ մոդուլում կպատրաստվեք աշխատանքային հարցազրույցներին, որպեսզի դրանց գնաք վստահ ու պատրաստված։
Ավարտելուց հետո ձեզ կկցվի անձնական կարիերայի մասնագետ, ով ձեր կողքին կլինի աշխատանքի որոնման ողջ ընթացքում։ Դուք առաջինը կիմանաք համապատասխան թափուր հաստիքների մասին, իսկ մասնագետը կօգնի դիմել։
Ի՞նչ ձևաչափով են անցկացվում դասընթացները
Սովորեք՝ առանց աշխատանքը կամ ուսումը թողնելու։ Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին, ուստի հեշտությամբ համատեղվում են ձեր գրաֆիկի հետ։
Առկա է 3 ձևաչափ․
Օնլայն — սովորեք ցանկացած վայրից։
Օֆլայն — դասեր լսարանում՝ դասախոսի և խմբի հետ կենդանի շփմամբ։
Հիբրիդային — օնլայն և օֆլայն դասերի համադրություն՝ առավելագույն ճկունության համար։
Ի՞նչ անել, եթե բաց թողնեմ դասը
Չնայած դասերին ակտիվ մասնակցությունը պարտադիր պայման է լավագույն արդյունքի համար, բայց բացակայության դեպքում դուք կստանաք դասի տեսագրությունն ու նյութերը, որպեսզի ինքնուրույն ուսումնասիրեք թեման։
Վճարման ի՞նչ տարբերակներ կան
Մենք հոգ ենք տարել, որ վճարումը խոչընդոտ չդառնա նոր մասնագիտություն ձեռք բերելու ճանապարհին։ Ընտրեք ձեզ հարմար տարբերակը․
Ամսական վճարում՝ ոչ թե ամբողջ գումարը միանգամից, այլ ամիս առ ամիս՝ ուսմանը զուգընթաց։
Անտոկոս ապառիկ՝ MyPay կամ RocketLine համակարգերով՝ սկսեք սովորել հենց հիմա, իսկ վճարեք ձեզ հարմար ժամանակացույցով։
Տրամադրվո՞ւմ է արդյոք ավարտական հավաստագիր (սերտիֆիկատ)
Այո՛։ Դասընթացի արդյունքներով տրամադրվում է հավաստագիր, որը լայն ճանաչում ունի գործատուների մոտ։
Ինչպե՞ս է անցնում ընդունելությունը
Գրանցվելուց հետո դուք անցնում եք հարցազրույցի փուլ։ Այս հանդիպման ընթացքում դուք կծանոթանաք մասնագետի հետ, կիմանաք դասընթացի մասին բոլոր մանրամասները և հնարավորություն կունենաք տալ դասընթացի հետ կապված ցանկացած հարց։
Հարցազրույցի շնորհիվ խմբում սովորում են միևնույն մակարդակի մարդիկ, և դասերն անցնում են արդյունավետ։
Ինչպե՞ս գրանցվել
Լրացրեք գրանցման հայտը կամ գրեք մեզ Telegram-ում կամ WhatsApp-ում։ Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ, կպատասխանի բոլոր հարցերին և կօգնի ընտրել ձեզ հարմար ուղղությունը։