ACA Մասնագիտություն

Դարձի՛ր Machine Learning Engineer

  • Ամբողջական ծրագիր, որի ավարտին կդառնաս մասնագետ
  • Փորձառու դասախոսներ առաջատար ընկերություններից
  • 10 ամիս՝ հագեցած գործնական ու տեսական դասերով

Ի՞նչ կսովորես

1 Mathematical Foundations
  • Linear Algebra
  • Mathematical Analysis
  • Probability Theory
2 Programming & Tools
  • Python
  • Python Libraries (NumPy, Pandas, Matplotlib, etc.)
3 Core Machine Learning
  • Linear Regression
  • Model Selection
  • Classification (kNN, Trees, etc.)
  • Unsupervised Learning
4 Algorithms & Models
  • Support Vector Machines (SVM)
  • Decision Trees
  • Ensemble Methods (Bagging, Random Forest, Boosting, Gradient Boosting)
5 Unsupervised Learning Deep Dive
  • k-Means, Spectral Clustering, Gaussian Mixture Models
  • DBSCAN, Kernel Density Estimation (KDE)
  • Dimensionality Reduction (PCA, LDA, MDS, t-SNE, NMF)
6 Advanced Machine Learning
  • Regularization
  • SVM
  • Ensemble Methods
  • Advanced Clustering
  • Dimensionality Reduction
7 Neural Networks & LLMs
  • Introduction to Neural Networks
  • Large Language Models (LLMs)
8 Industry Applications
  • MLOps
  • Data Engineering for ML

Ընտրիր քո փաթեթը

դասACAն

  • Գործնական հագեցած դասեր
  • Soft Skill-երի վորքշոփներ
  • CV/Portfolio կազմելու աջակցություն
  • Հասանելիություն ACA-ի գրադարանին

84.000 ֏/ամսական

100.000 ֏ և ավելի հարկային վերադարձ

Ընտրել

ընկերACAն

3-4 ուսանող խմբում

ներառում է դասACAն փաթեթը +

  • Մասնագիտական խորհրդատվություն
  • Աշխատանք փոքր խմբի հետ
  • Ժամային ճկունություն
  • Խմբին հարմարեցված ծրագիր

150.000 ֏/ամսական

100.000 ֏ և ավելի հարկային վերադարձ

Ընտրել

անհատACAն

ներառում է դասACAն փաթեթը +

  • Անհատական մասնագիտական ուղղորդում
  • Ժամային ճկուն գրաֆիկ
  • Լեզվի ընտրության հնարավորություն
  • Անհատական մշակված ծրագիր

350.000 ֏/ամսական

100.000 ֏ և ավելի հարկային վերադարձ

Ընտրել
Ուսման վարձի մի մասը վերադարձնում է պետությունը Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելով՝ կարող ես հետ ստանալ մինչև 100.000 ֏ քո վճարած եկամտային հարկից։ Ուսման վարձը կարող են վճարել նաև ընտանիքի անդամները և վերադարձն ստանալ իրենց հայտարարագրով՝ իրենց վճարած եկամտային հարկից։ Այդպես մեկ դասընթացից ընդհանուր վերադարձը կարող է գերազանցել 100.000 ֏-ը։ Հաշվարկային փաստաթուղթը տրամադրում է ACA-ն։ Ինչպես ստանալ
  1. Վճարիր ուսման վարձը բանկային փոխանցմամբ՝ քո անունից։
  2. ACA-ից ստացիր վճարումը հաստատող էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթը։
  3. Ներկայացրու եկամուտների տարեկան հայտարարագիրը և նշիր ուսման ծախսը։
  4. Հաստատվելուց հետո գումարը վերադարձվում է քո բանկային հաշվին։

Գրանցում

Ուղարկելով՝ դուք համաձայնում եք տվյալների մշակմանը։

Շնորհակալություն։

Ձեր հայտն ընդունված է։ Մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ մոտակա ժամանակահատվածում։

Ի՞նչ է ACA մասնագիտությունը

Հիմնարար գիտելիք
Նախապատրաստում հարցազրույցներին
Գործնական մոդուլներ
Ավարտական նախագիծ
Soft skill-երի վորքշոփներ
Հանդիպումներ լավագույն մասնագետների հետ

Ովքե՞ր են դասախոսելու

Վահան Հուրոյան

Machine Learning Researcher, YerevaNN-ում

Հայկ Ափրիկյան

ML Engineer, Magical Labs-ում

Դավիթ Ղազարյան

Adjunct Lecturer, AUA-ում

Հրաչյա Ասատրյան

ML Scientist, Intelinair-ում

Գործընկերներ

Հաճախ տրվող հարցեր

Կարո՞ղ եմ սովորել զրոյից

Այո՛։ Ծրագիրը կառուցված է այնպես, որ սկսեք հիմունքներից և քայլ առ քայլ հասնեք աշխատանքի համար անհրաժեշտ մակարդակին։ Ընդունելության թեստը ստուգում է ոչ թե աշխատանքային փորձը, այլ ոլորտի մասին ընդհանուր պատկերացումը։

Ինչո՞ւ ընտրել ACA-ն

ACA-ն արդեն 10 տարի պատրաստում է ՏՏ մասնագետներ և տարեկան ունենում է 500-ից ավելի շրջանավարտ։ ՏՏ ընկերությունները մեզ են վստահում թե՛ իրենց աշխատակիցների վերապատրաստումը, թե՛ նոր մասնագետների որոնումը։ Մեր դասախոսները գործող մասնագետներ են առաջատար ընկերություններից, ուստի կսովորեք այն, ինչ իսկապես պահանջված է աշխատաշուկայում։

Օգնո՞ւմ եք արդյոք աշխատանք գտնելու հարցում

Այո՛։ Մենք ոչ միայն սովորեցնում ենք մասնագիտություն, այլև օգնում ենք գտնել ձեր առաջին աշխատանքը։

Դասընթացի ընթացքում հատուկ մոդուլում կպատրաստվեք աշխատանքային հարցազրույցներին, որպեսզի դրանց գնաք վստահ ու պատրաստված։

Ավարտելուց հետո ձեզ կկցվի անձնական կարիերայի մասնագետ, ով ձեր կողքին կլինի աշխատանքի որոնման ողջ ընթացքում. դուք առաջինը կիմանաք համապատասխան թափուր հաստիքների մասին, ինչպես նաև կօգնի դիմել։

Ի՞նչ ձևաչափով են անցկացվում դասընթացները

Սովորեք՝ առանց աշխատանքը կամ ուսումը թողնելու։ Դասերն անցկացվում են երեկոյան ժամերին, ուստի հեշտությամբ համատեղվում են ձեր գրաֆիկի հետ։

Առկա է 3 ձևաչափ․

  • Օնլայն — սովորեք ցանկացած վայրից։
  • Օֆլայն — դասեր լսարանում՝ դասախոսի և խմբի հետ կենդանի շփմամբ։
  • Հիբրիդային — օնլայն և օֆլայն դասերի համադրություն՝ առավելագույն ճկունության համար։
Ի՞նչ անել, եթե բաց թողնեմ դասը

Չնայած դասերին ակտիվ մասնակցությունը պարտադիր պայման է լավագույն արդյունքի համար, բայց բացակայության դեպքում դուք կստանաք դասի տեսագրությունն ու նյութերը, որպեսզի ինքնուրույն ուսումնասիրեք թեման։

Վճարման ի՞նչ տարբերակներ կան

Մենք հոգ ենք տարել, որ վճարումը խոչընդոտ չդառնա նոր մասնագիտություն ձեռք բերելու ճանապարհին։ Ընտրեք ձեզ հարմար տարբերակը․

  • Ամսական վճարում՝ ոչ թե ամբողջ գումարը միանգամից, այլ ամիս առ ամիս՝ ուսմանը զուգընթաց։
  • Անտոկոս ապառիկ՝ MyPay կամ RocketLine համակարգերով՝ սկսեք սովորել հենց հիմա, իսկ վճարեք ձեզ հարմար ժամանակացույցով։
Տրամադրվո՞ւմ է արդյոք ավարտական հավաստագիր (սերտիֆիկատ)

Այո՛։ Դասընթացի արդյունքներով տրամադրվում է հավաստագիր, որը լայն ճանաչում ունի գործատուների մոտ։

Ինչպե՞ս է անցնում ընդունելությունը

Գրանցվելուց հետո դուք անցնում եք հարցազրույցի փուլ։ Այն օգնում է մեզ ճանաչել ձեզ և հասկանալ ձեր ուսումնական մակարդակը, իսկ ձեզ՝ համոզվել, որ ընտրել եք ճիշտ ուղղությունը։ Ընտրության շնորհիվ խմբում սովորում են միևնույն մակարդակի մարդիկ, և դասերն անցնում են արդյունավետ։

Ինչպե՞ս գրանցվել

Լրացրեք գրանցման հայտը կամ գրեք մեզ Telegram-ում կամ WhatsApp-ում։ Մեր մասնագետը կկապվի ձեզ հետ, կպատասխանի բոլոր հարցերին և կօգնի ընտրել ձեզ հարմար ուղղությունը։