QA Automation | ACA
👋 Frontend և Backend Bootcamps with guaranteed employment and without any upfront fees.

QA Automation

Սկսի՛ր առաջին քայլերդ որպես QA Automation Engineer։ Դասընթացի ընթացքում կուսումնասիրես ծրագրավորման հիմունքներ Java կամ Java Script լեզուների օրինակով, կսովորես թեստավորման մեթոդները՝ օգտագործելով web automation framework-եր, ինչպիսիք են Selenium WebDriver-ը կամ Cypress-ը:

qa.svg

Տևողություն

4 ամիս

Մակարդակ

Մասնագիտացված

Տեսակ

Լսարանային

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Գինը

75,000 ՀՀ դրամ/ամիս

Գտնել աշխատանք

Զարգացնել հմտությունները։

Մեր ծրագիրը բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից։ Սովորեք՝ ինչպե՞ս պատրաստել պրեզենտացիաներ և աշխատել խմբում:

Աշխատանք Ձեր պորտֆոլիոյի վրա։

Սերտիֆիկատ ունենալը իհարկե կարևոր է, բայց առավել կարևոր է պորտֆոլիոյի առկայությունը։ Սկսե՛ք աշխատել վերջինիս վրա սովորելու ընթացքում։ Մեր կրթական ծրագիրը նախատեսված է այդ հարցում Ձեզ օգնելու համար։

Ծրագիրը ներառում է հարցազրույցի նախապատրաստման փուլեր։

Ուսանողները հնարավորություն կունենան կիրառել իրենց հմտությունները,որոնք կօգնեն մի քայլ ավել մոտենալու երազած աշխատանքին։ Ուղեգրեր և առաջարկություններ, որոնք առկա են լավագույն ուսանողների համար։

/static/images/general/course-2.png
adobe.svg
ameria
coinstats
krisp
om
playengine
10web.svg
disqo
philipMorris.svg
simply.svg

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Պերճ Սարգսյան

QA Automation Engineer, ServiceTitan Armenia

Avatar

Արսեն Գևորգյան

Senior Software Quality Assurance Engineer at Vineti

Avatar

Գևորգ Գևորգյան

Lead Product Test Engineer at HelpSystems Armenia

Avatar

Նարեկ Տեր-Մարտիրոսյան

QA Automation Engineer at ServiceTitan Armenia

Avatar

Լիանա Սեդրակյան

Senior QA Automation Engineer at Grid Dynamics

Avatar

Մարիամ Ավետիսյան

Senior QA Automation Engineer at Krisp

Avatar

Հովհաննես Կարապետյան

Senior QA Automation Engineer at Krisp

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Ավարտական Պրոյեկտ

«Մասնագիտացված» դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները լավագույնս ամրապնդվում են վերջին՝ խմբային նախագծերի փուլում։

Վկայական

«Մասնագիտացված», ինչպես նաև «QA Fundamentals» և «Project Management» դասընթացները հաջողությամբ ավարտող ուսանողներին տրամադրվում են վկայանականներ, որոնք բարձր են գնահատվում հայաստանյան IT ընկերությունների կողմից:

Աշխատանք

Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները լիովին բավարար են ոլորտում սկսնակ մասնագետի աշխատանք գտնելու համար: «Մասնագիտացված» բաժնի դասընթացների ավարտին լավագույն ուսանողները ստանում են աջակցություն աշխատանքի որոնման հարցում: Կարևոր է նաև նշել, որ այս փուլում վերջնական որոշում կայացնողը գործատու կազմակերպությունն է:

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Ծրագիր

Introduction to Computer working flow

Introduction to Binary System

Introduction to computer networking

Introduction to microservice architecture

Data types - primitives

Casting

Operators - Ternary operator

Control Statements

Arrays

Short circuit operators

Classes

Objects

Reference Variables

Methods

Return Values

Parameters

Constructor

GC - garbage collector

Final, static, these keywords

Access modifiers

Packages

Inheritance

Polymorphism

Abstraction

Encapsulation

Interfaces

Inner Classes

Enums

Collection Framework

Anonymous classes

Map

Annotations

Exceptions

Selenium Actions

Selenium Waits

JS Executor

TestNG

Listeners

Priority

Parallel Run

Retry Analyzer

Expected exceptions

Groups

Parameters

Data Providers

Factory

Log4j

Allure Report

Անի Հակոբյան

Անի Հակոբյան

Software Engineer in Test at Yoocollab

ACA-ում մասնակցել եմ երկու տարբեր դասընթացների, AQA Java և AQA JS։ Դասավանդողները միանշանակ իրենց գործից գիտակ էին, իսկ դասավանդման պրոցեսը հստակ մշակված էր։ Ստացել եմ հիմնավոր գիտելիքներ, որոնք հետագայում օգտագործել և օգտագործում եմ աշխատանքիս ընթացքում։

Սերգեյ Մակարյան

Սերգեյ Մակարյան

QA Engineer at DataArt

Երախտապարտ եմ գերազանց վերապատրաստման և աջակցության համար, որը ստացել եմ Armenian Code Academy-ում: Ավտոմատացման համապարփակ դասընթացն ինձ տվեց հմտություններ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ցանկացած QA մասնագետի համար: Դասընթացավարի փորձառությունն ու նվիրվածությունը ստեղծեցին դրական և ընկերական ուսումնական միջավայր, որն ինձ հիրավի դրդեց հաջողության հասնել:

Տևողություն:

4 ամիս

Մակարդակ:

Profession

Տեսակ:

Both Offline and Online

Դասաժամեր:

6 ժամ/շաբաթ

Գինը:

75,000 դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։