JavaScript | ACA

JavaScript

Խորացրու՛ JavaScript ծրագրավորման գիտելիքներդ՝ մասնակցելով JavaScript մասնագիտացված դասընթացին։ Այն հաջողությամբ ավարտելուց հետո կարող ես սկսել կրտսեր JavaScript ծրագրավորողի կարիերադ։

ml.svg

Տևողություն

3 ամիս

Մակարդակ

Մասնագիտացված

Տեսակ

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր

7 ժամ/շաբաթ

Գինը

75,000 ՀՀ դրամ/ամիս

Գտնել աշխատանք

Զարգացնել հմտությունները։

Մեր ծրագիրը բաղկացած է ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից։ Սովորեք՝ ինչպե՞ս պատրաստել պրեզենտացիաներ և աշխատել խմբում:

Աշխատանք Ձեր պորտֆոլիոյի վրա։

Սերտիֆիկատ ունենալը իհարկե կարևոր է, բայց առավել կարևոր է պորտֆոլիոյի առկայությունը։ Սկսե՛ք աշխատել վերջինիս վրա սովորելու ընթացքում։ Մեր կրթական ծրագիրը նախատեսված է այդ հարցում Ձեզ օգնելու համար։

Ծրագիրը ներառում է հարցազրույցի նախապատրաստման փուլեր։

Ուսանողները հնարավորություն կունենան կիրառել իրենց հմտությունները,որոնք կօգնեն մի քայլ ավել մոտենալու երազած աշխատանքին։ Ուղեգրեր և առաջարկություններ, որոնք առկա են լավագույն ուսանողների համար։

/static/images/general/course-2.png
adobe.svg
ameria
coinstats
krisp
om
playengine
10web.svg
disqo
philipMorris.svg
simply.svg

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Դավիթ Մարգարյան

CTO at Buildern

Avatar

Ռոբերտ Ռոստոմյան

Senior Software Developer at CodeInno

Avatar

Արամ Մարգարյան

Senior Software Developer at Buildern

Avatar

Ոսկան Ոսկանյան

Senior Software Engineer at Hexens

Avatar

Էլմիրա Ավագյան

Senior Software Engineer at Acumen Technologies

Էրիկ Գրիգորյան

Էրիկ Գրիգորյան

Այս ոլորտ մտնելու համար ես խորհուրդ եմ տալիս իմ հասակակիցներին,որ երբեք չդադարեն սովորել և չվախենան սխալներ գործելուց, քանի որ ծրագրավորումը և ՏՏ ոլորտը իր հերթին սխալները շտկելու և դրանց վրա աշխատելու շնորհիվ է զարգանում և զարգացնում քեզ։ Շատ ուրախ եմ որ սովորել եմ JS Profession դասընթացը ACA-ում և կցանկանայի նշել, որ ուսման մակարդակը այստեղ շատ բարձր է։

Մարի Մկրտչյան

Մարի Մկրտչյան

JS Profession դասընթացը հիանալի ուսուցման փորձ էր ինձ համար՝ մեծամասամբ իմ դասախոսների՝ Հայկի և Մուշեղի փորձառության և առաջնորդության շնորհիվ: Նաև բարձր եմ գնահատում ակադեմիայի մոտեցումը, որը ուսումնական գործընթացը դարձրեց գրավիչ և արդյունավետ։ Խորհուրդ եմ տալիս այս դասընթացը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բարելավել իրենց JavaScript-ի հմտությունները: Դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ ինձ ավելի վստահ և պատրաստված եմ զգում իրական աշխարհի կոդավորման մարտահրավերներին դիմակայելու համար:

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Ավարտական Պրոյեկտ

«Մասնագիտացված» դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները լավագույնս ամրապնդվում են վերջին՝ խմբային նախագծերի փուլում։

Վկայական

«Մասնագիտացված», ինչպես նաև «QA Fundamentals» և «Project Management» դասընթացները հաջողությամբ ավարտող ուսանողներին տրամադրվում են վկայանականներ, որոնք բարձր են գնահատվում հայաստանյան IT ընկերությունների կողմից:

Աշխատանք

Ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները լիովին բավարար են ոլորտում սկսնակ մասնագետի աշխատանք գտնելու համար: «Մասնագիտացված» բաժնի դասընթացների ավարտին լավագույն ուսանողները ստանում են աջակցություն աշխատանքի որոնման հարցում: Կարևոր է նաև նշել, որ այս փուլում վերջնական որոշում կայացնողը գործատու կազմակերպությունն է:

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Ծրագիր

JS world

Types

Grammar

Type Coercion

Arrays

Object

Functions

Revisiting Arrays

Errors

Revisiting Objects

Algorithms

OS and how to work with Terminal

GIT

GITHUB

HTML / CSS

Asynchrony JS

DOM

Package Managers

Additional Materials

Տևողություն:

3 ամիս

Մակարդակ:

Profession

Տեսակ:

Առցանց կամ լսարանային

Գինը:

75,000 ՀՀ դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։