DevOps հիմունքներ | ACA

DevOps Հիմունքներ

Introduction to DevOps դասընթացի շրջանակներում ծանոթացիր Linux օպերացիոն համակարգին և նրանում կիրառվող ցանցային կապերի կառավարման ծրագրային փաթեթներին։ Ուսումնասիրիր նաև User Management և TCP/IP Networking՝ ՏՏ ոլորտի պահանջված մասնագիտությանը ծանոթանալու քո ճանապարհին:

introduction-to-devops.svg

Տևողություն

3 ամիս

Մակարդակ

Հիմունքներ

Տեսակ

Լսարանային

Դասաժամեր

4 ժամ/շաբաթ

Գինը

75,000 ՀՀ դրամ/ամիս

Ծրագիր

BOOTING AND SYSTEM MANAGEMENT DAEMONS

ACCESS CONTROL AND ROOTLY POWERS

PROCESS CONTROL

THE FILESYSTEM

SOFTWARE INSTALLATION AND MANAGEMENT

USER MANAGEMENT

LOGGING

DRIVERS AND THE KERNEL

SCRIPTING AND THE SHELL

TCP/IP NETWORKING

IP ROUTING

DNS: THE DOMAIN NAME SYSTEM

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Ստացե՛ք գործնական գիտելիքներ նրանցից, ովքեր հաջողության են հասել ՏՏ ոլորտում։

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

/static/images/general/main-companies.png
Avatar

Սերգեյ Կոստանդյան

Senior Site Reliability Engineer at Dexatel

Avatar

Դավիթ Վարդանյան

DevOps engineer at DataArt

Ուսումնական գործընթաց

Մեր դասընթացների որակի հիմքում ընկած է դասապրոցեսի կառուցվածքային կազմակերպումը՝ տեսական և գործնական դասեր, տնային աշխատանք, կապ դասընթացավարի հետ։

Դասախոսություններ

Դասընթացի այս հատվածում ուսանողները ստանում են տեսական գիտելիքներ, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին և աշխատանքային մեթոդոլոգիաներին, ունենում քննարկումներ։

Սեմինարներ

Սեմինարների ընթացքում պրակտիկ օրինակներով ամրապնդվում է այն ամբողջ ինֆորմացիան, որն ուսանողները ստացել են տեսական դասերի ժամանակ։ Քննարկվում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Խորհրդատվություն

Մենք պատրաստ ենք տրամադրել համապարփակ տեղեկատվություն բոլոր դասընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու հնարավոր հեռանկարները՝ օգնելով Ձեզ վերջնական որոշում կայացնել։ Ընդունելության և ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները կապի մեջ են լինում դասընթացը համակարգող մասնագետի հետ։

Տևողություն:

3 ամիս

Մակարդակ:

Introduction

Տեսակ:

Offline

Դասաժամեր:

4 hours/week

Գինը:

75,000 դրամ/ամիս

Գրանցվի՛ր

+374

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։