Էդգար Հարությունյան

Էդգար Հարությունյան

Fipsoft

Դասընթացի մասին

Introduction to Java դասընթացը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անել առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում։ Դասընթացի ընթացքում ուսանողները նախնական գիտելիքներ կստանան ծրագրավորման հիմունքներից Java ծրագրավորման լեզվով։

Կրթություն


Շաբաթական զբաղվածությունը հետևյալն է .
Մեկ օր դասախոսություն 2 ժամ տևողությամբ և մեկ գործնական դասընթաց 4 ժամ տևողությամբ, որի ընթացքում ուսանողները կբաժանվեն խմբերի և մենթորի օգնությամբ կլուծեն ծրագրավորման տարբեր բարդությունների խնդիրներ։
Ամեն շաբաթ կտրվեն տնային առաջադրանքներ, որոնց լուծումները ուսանողները հնարավորություն կունենան օնլայն հարթակում քննարկել մենթորի հետ։
Ուսանողներին կտրվեն նյութեր, որոնք օգտակար կլինեն մասնագիտական աճի համար։
Ամբողջ ուսուցման ընթացքում և՛ դասախոսը, և՛ մենթորը հասանելի են և պատրաստ օգնել ուսանողին մասնագիտական ցանկացած հարցում։

Դասախոսություններ

Սեմինարներ

Տնային Առաջադրանքներ

Դասընթացի նպատակ

Մեր դասավանդման ծրագիրը մշակված է ուսանողին տալու ծրագրավորման հիմնային գիտելիքներ, որը կարող է հիմք հանդիսանալ Java ծրագրավող դառնալու համար։
Դասասենյակում տիրող մթնոլորտը ոչ միայն նպաստում է նյութի լավ ընկալմանը, այլև ստեղծում է քննարկումների և թիմային աշխատանքի միջավայր, որի արդյունքում ուսանողները կարողանում են ավելի բարդ խնդիրների լուծումներ գտնել։

Ստացի՛ր որակավորում

Introduction to Java դասընթացի շրջանավարտի որակավորումը թույլ կտա շարունակել ուսուցումը ավելի խորացված մակարդակով։

Սկսի՛ր ծրագրավորել

Դասընթացի ավարտին կկարողանաք լուծել ծրագրավորման բազմապիսի խնդիրներ։

Դարձի՛ր Java մասնագետ

Այս դասընթացի ավարտական քննությունը բարեհաջող անցնելու դեպքում կարող ես միանալ Java-ի խորացված դասընթացին։

Ընդունելություն մինչև Հուլիսի 20-ը

Դասերը կսկսվեն Օգոստոսին

Միացի՛ր հիմա

Հասցե


Հակոբ Հակոբյան 3, Երևան, Հայաստան։

Հ. (012) 48-16-32
Է: info@aca.am

Եղիր կապի մեջ