
Ասատուր Հարությունյան
SoloLearn
Դասընթացի մասին
Introduction to iOS դասընթացը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անել առաջին քայլերը iOS ծրագրավորման ոլորտում։ Դասընթացի ընթացքում ուսանողները նախնական գիտելիքներ կստանան ծրագրավորման հիմունքներից Swift ծրագրավորման լեզվով։
Կրթություն
Շաբաթական զբաղվածությունը հետևյալն է.
Մեկ օր դասախոսություն 2 ժամ տևողությամբ և մեկ գործնական դասընթաց 4 ժամ տևողությամբ, որի ընթացքում ուսանողները կբաժանվեն խմբերի և մենթորի օգնությամբ կլուծեն ծրագրավորման տարբեր բարդությունների խնդիրներ։
Ամեն շաբաթ կտրվեն տնային առաջադրանքներ, որոնց լուծումները ուսանողները հնարավորություն կունենան օնլայն հարթակում քննարկել մենթորի հետ։
Ուսանողներին կտրվեն նյութեր, որոնք օգտակար կլինեն մասնագիտական աճի համար։
Ամբողջ ուսուցման ընթացքում և՛ դասախոսը, և՛ մենթորը հասանելի են և պատրաստ օգնել ուսանողին մասնագիտական ցանկացած հարցում։
Դասախոսություններ
Սեմինարներ
Տնային Առաջադրանքներ
Դասընթացի նպատակ
Մեր դասավանդման ծրագիրը մշակված է` ուսանողին տալու ծրագրավորման հիմնային գիտելիքներ, որը կարող է հիմք հանդիսանալ iOS ծրագրավող դառնալու համար։
Դասասենյակում տիրող մթնոլորտը ոչ միայն նպաստում է նյութի լավ ընկալմանը, այլև ստեղծում է քննարկումների և թիմային աշխատանքի միջավայր, որի արդյունքում ուսանողները կարողանում ավելի բարդ խնդիրների լուծումներ գտնել։

Ստացի՛ր որակավորում
Այս կուրսը Ձեզ ևս մեկ քայլով կմոտեցնի Ձեր վերջնական նպատակին։
Սկսի՛ր ծրագրավորել
Դասընթացի ավարտին կկարողանաք լուծել ծրագրավորման բազմապիսի խնդիրներ։
Դարձի՛ր iOS մասնագետ
Այս դասընթացի ավարտական քննությունը բարեհաջող անցնելու դեպքում կարող ես միանալ iOS-ի խորացված դասընթացին։
Տևողություն. | 2 ամիս | |
Ջանք. | 6 ժամ/շաբաթ | |
Արժեք. | 86000 Դրամ* | |
Սկզբնական մակարդակ. | Սկսնակ | |
* | Կկիրառվի 14.000ՀՀ Դրամ հավելավճար եթե չունեք սեփական Macbook, այդ դեպքում մենք այն տրամադրում ենք։ |
Դասընթացի Ծրագիր
iOS Platform Overview |
Operators and loops |
First App |
Functions |
Instances, Methods, and Properties |
Chatbot implementation |
Introduction to OOP |
Ժամանակացույց
-
Գնահատում
-
Դասախոսություններ & սեմինարներ
-
Միջանկյալ քննություններ
-
Քննություն & վկայական
Զեղչեր
- -10% Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները, որոնք կընդունվեն մեր որևէ այլ դասընթացի, կստանան ուսման արժեքի 10%-ի փոխհատուցում։