Davit Margaryan

Ռոբերտ Հովսեփյան

Devops Engineer at Fyllo

Դասընթացի մասին

DevOps դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ուզում են մասնագիտանալ մեր օրերում ամենաարագ զարգացող tech մասնագիտություններից մեկում՝ DevOps-ում։

Այսօրվա տեխնոլոգիական աշխարհում բարձրորակ և արագ ՏՏ լուծումներն առաջնային են ընկերությունների համար։ Կրիտիկական խնդիրներ բացահայտելը, դրանք ուղղելն ու կանխարգելելը շատ կարևոր են հաջողակ ծրագրի համար։ DevOps-ը միավորում է ծրագրային ապահովումն ու ՏՏ օպերացիանները, կրճատում software-ի մշակման ցիկլը և ապահովում շարունակական մատակարարում բարձր ծրագրային որակով։ Ընկերություններն այժմ ապավինում են DevOps գաղափարին՝ իրենց սպասելիքներն ու խնդիրներն արդյունավետ կառավարելու համար։

Այս դասընթացը մշակված է հատկապես system administrator-ների, support engineer-ների և ծրագրավորողների համար, ովքեր ուզում են խորացնել իրենց գիտելիքները DevOps-ում։

Դասընթացի ծրագիրը մշակվել է առաջատար ՏՏ ընկերությունների պահանջներին համապատասխան, ինչը կերաշխավորի ձեր ապագա զբաղվածությունն ու պրոֆեսիոնալիզմը ոլորտում։

Կրթություն


Տեսական և գործնական պարապմունքները մեր ուսուցման մեթոդի կարևոր բաղադրիչներն են։ Յուրաքանչյուր դասից հետո ուսանողները կստանան տնային առաջադրանքների և տեսական պարապմունքների նյութերը, որոնք հասանելի կլինեն նաև առցանց՝ ուսանողների անձնական հաշիվներում։

Դասընթացի վերջին շաբաթում ուսանողները կաշխատեն հատուկ նախագծերի վրա և կբերելավեն իրենց գործնական գիտելիքները։

Դասընթացը մեկնարկում է մայիսի 18-ին։ Դասերը կանցկացվեն շաբաթը երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։

Գրանցումը բաց է։ Շտապեք գրանցվել և ներառվել դասընթացում։

Դասախոսություններ

Սեմինարներ

Տնային Առաջադրանքներ

Նախագիծ

Դասընթացի վերջին մասը բաղկացած է թիմային նախագծերի իրականացումից և նրանց ներկայացումից մեր գործընկեր ընկերություններին։

Ստացի՛ր վկայական

Դասընթացի ավարտից հետո կստանաք առաջատար ՏՏ ընկերությունների շրջանում բարձր գնահատված սերտիֆիկատ։

Կազմի՛ր պորտֆոլիո

Ծրագրի ավարտին մենք կօգնենք ձեզ կազմել պորտֆոլիո։

Ստացի՛ր աշխատանք

Դասընթացի ավարտից հետո, խմբի լավագույն ուսանողներին մենք կմիջնորդնենք, ՏՏ շուկայում, աշխատանքի որոնման հարցում։

Ընդունելությունը բաց է

Միացի՛ր հիմա