{code}

Armenian Code Academy

Ինտենսիվ IT դասընթացներ հետագա աշխատանքի հնարավորություններով և մրցունակ աշխատավարձով։


Հ. 0.1.2.4.8.16.32

Է. info@aca.am

Դասընթացներ

Մենք առաջարկում ենք դասընթացներ ամենանորարար և պահանջված IT մասնագիտություններում։

Web

Android

iOS

Վկայական

Մեր վկայականները ճանաչվում և բարձր են գնահատվում հայաստանյան IT ընկերությունների կողմից։

Աշխատանք

Մեր շրջանավարտները ստանում են բարձր վարձատրվող աշխատանքի հրավերներ լավագույն IT ընկերություններից:

Բարձրորակ IT կրթություն

Մեր մշակած կրթական համակարգը միավորում է դասական օֆլայն դասընթացները մեր յուրահատուկ օնլայն պլատֆորմի հետ։ Բարձրակարգ դասախոսներն ու մենթորները ուղեկցում են ուսանողներին իրենց ողջ կրթական ուղու ընթացքում։ Հետագա աշխատատեղում ավելի լավ արդյունքներ գրանցելու համար բոլոր ուսանողները կմասնակցեն իրական նախագծերի իրականացմանը, իսկ լավագույնները կսովորեն անվճար։

Ամառային ճամբար

Նորարարական, մեքենայական ուսուցմանը ուղղված ամառային ճամբար`
նախատեսված 14-17 տարեկանների համար





Ճամբարը անց է կացվելու Հուլիսի 26-ից Օգոստոսի 8-ը
Գրանցումը բաց է

Դասընթացներ սկսնակների համար {Lvl 0}

Մասնագիտացված դասընթացներ {LVL 1}

խորացված դասընթացներ {LVL 2}

SS ընկերությունների հետ համատեղ դասընթացներ

Հաճախ տրվող հարցեր
Այո, կարող եք։ Կարող եք դիմել մեր Ներածական դասընթացներին, որոնք են Introduction to Programming դասընթացը C++֊ով և JS դասընթացը։
Մասնակցության համար անհրաժեշտ է.
  • Գրանցվել կայքի միջոցով (գրանցվելուց հետո ձեր էլ. հասցեին կգա նամակ, որտեղ նշված կլինի քննության օրը, ժամը և վայրը)
  • Հանձնել քննություն
  • Քննությունից հետո տեղի կունենա կարճ հանդիպում՝ փոխադարձ ծանոթանալու համար
  • Դասընթացի սկիզբ
Պատասխանների մասին կիմանաք քննությանը հաջորդող երկու, առավելագույնը՝ երեք շաբաթների ընթացքում ՝ էլեկտրոնային փոստով։
Դասընթացների արժեքները տարբեր են։ Յուրաքանչյուր դասընթացի պայմաններին կարող եք ծանոթանալ կայքում՝ դասընթացի առանձին էջի աջ կողմում։
Սեփական համակարգչի առկայությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Տեղում աշխատելու համար համակարգիչ մենք Ձեզ կտրամադրենք անհրաժեշտության դեպքում։ Բացառություն է iOS դասընթացը․ այս դեպքում եթե համակարգիչ չունեք, մենք Ձեզ կտրամադրենք անհատական օգտագործման համակարգիչ։
Մանրամասները տեսեք համապատասխան էջում` http://aca.am/hy/ios.html
Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողների համար կազմակերպում ենք հարցազրույցներ մեր գործընկեր IT կազմակերպություններում։

Մասնագիտական կարծիք

Արսեն Բաբայան

Director of Engineering at Workfront


ACA-ը կենտրոնական դեր է խաղում Հայաստանում Workfront-ի տաղանդների համալրման գործում։ 1,5 տարվա համագործակցության և 3 հաջող ինթերնշիփերից առաջին երկուսի արդյունքում 10 լավագույն տաղադներ համալրել են Workfront-ի թիմը, որոնցից 9-ը դեռ կազմակերպությունում են և թիմում կամ լավագույններից են, կամ ամենալավը: Մատուցված ծառայության որակի և մշտապես բարելավվող ուսումնական պլանի շնորհիվ ACA-ը դարձել է Workfront-ի կարևոր գործընկերը համաշխարհային տաղանդների շուկայում։

Նարեկ Գևորգյան

CEO Inomma


   Armenian Code Academy-ի կարևորագույն առավելությունը այն է, որ բոլոր ծրագրերը մշակված են կազմակերպությունների պահանջներին բավարարելով։ Նախագիծը օգնում է կրթական համակարգին հասնել կտրուկ զարգացող IT ոլորտին։ Ես վստահ եմ, որ բոլորը, ովքեր հաջողությամբ կավարտեն ծրագիրը, կունենան ընտրության հնարավորություն մի քանի աշխատանքի հրավերներից։

Մեր գործընկերները

Մենք համագործակցում ենք հայաստանյան առաջատար IT ընկերությունների հետ։ Կրթական ծրագրերը համապատասխանեցված են ընկերությունների պահանջներին։ Յուրաքանչյուր դասընթաց ներառում է երեք գնահատման օր, որոնց ընթացքում կազմակերպվում են հարցազրույցներ ապագա գործատուների հետ։ Ծրագիրը հաջողությամբ ավարտածները կստանան բարձր վարձատրվող աշխատանքի հրավերներ և, աշխատանքի, անցնելուն պես, ուսման վարձի 50%-ի փոխհատուցում։

Տեղեկացեք մեր նորությունների մասին առաջինը

Հասցե


Հակոբ Հակոբյան 3, Երևան, Հայաստան։

Հ. (012)48-16-32
Է: info@aca.am

Եղիր կապի մեջ