Python Հիմունքներ | ACA

Python Հիմունքներ

Սովորեք ամենատարածված և լայն կիրառություն ունեցող ծրագրավորման լեզուներից մեկը` Pythonը։ Python լեզուն համարվում է լավագույններից մեկը որպես առաջին ծրագրավորման լեզու, իսկ կիրառությունները տարածվում են թեստավորումից մինչև արհեստական բանականություն, վեբ ծրագրավորումից մինչև ավտոմատացված համակարգեր։

python.svg

Տևողություն

3 ամիս

Մակարդակ

Հիմունքներ

Տեսակ

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Գինը

7300 - 10800դր./ամիս

*24 ամիս տարաժամկետ վճարման դեպքում

Python-ի մասին

Python-ը բարձր վարձատրվող և ամենապահանջված ծրագրավորման լեզուների 10-յակի առաջատար լեզուներից է։ Այն ունի պարզ սինտաքս (գրելաձև), որը հեշտացնում և հասկանալի է դարձնում լեզուն հատկապես սկսնակների համար։

Python-ը առավելություններից է որ այն կիրառվում է տարբեր ոլորտներում՝ վեբկայքերի մշակումից մինչև տվյալների վերլուծություն, արհեստական բանականություն մինչև ծրագրային թեսթավորումներ և ոչ միայն։

Այս ծրագիրը ավարտած արդեն

240+ շրջանավարտ աշխատում է ոլորտում

Ընկերություններ որտեղ աշխատում են մեր շրջանավարտները

Ameria, SoftConstruct, DataArt, Digitain, ACBA

Երկու տարվա մասնագետը ստանում է

410000 ՀՀ դրամ

Staff.am

Ministry of Economics

Միջին աշխատավարձը ըստ փորձի

Ծրագրի առավելությունները

Կարիերային աճի հեռանկարներ

Բացահայտեք նոր հնարավորություններ աշխատաշուկայում` նոր հմտությունների շնորհիվ

Մշտական աջակցություն

Մեր դասըթնացավարները մշտապես պատրաստ են աջակցել ցանկացած հարցում

Սկսնակների համար

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ չեն ծրագրավորման նախնական գիտելիքներ։

Արագ արդյունքներ

Hello World-ից մինչև տվյալների կառուցվածքներ ու ծրագրավորման բարդ խնդիրների լուծում հաշված ամիսների ընթացքում։

Ում համար է ծրագիրը

Եթե նոր եք մուտք գործում ծրագրավորման աշխարհ, Python-ը հարմար լեզու է սովորելու տեսանկյունից, քանի որ նրա գրելաձևը նման է անգլերեն լեզվին, ինչը համեմատաբար հեշտ է դարձնում այն կարդալը և հասկանալը:

Սկսնակների

Եթե նոր եք մուտք գործում ծրագրավորման աշխարհ, Python-ը հարմար լեզու է սովորելու տեսանկյունից, քանի որ նրա գրելաձևը նման է անգլերեն լեզվին, ինչը համեմատաբար հեշտ է դարձնում այն կարդալը և հասկանալը:

Python լեզվի համար են նախատեսված արհեստական բանականության ալգորիթմների ծրագրավորման համար նախատեսված գրադարանների մեծ մասը, ինչպես նաև Pythonը արհեստական բանականութան ոլորտի առաջատար ծրագրավորման լեզուն է։

Ապագա տվյալագետներին

Python լեզվի համար են նախատեսված արհեստական բանականության ալգորիթմների ծրագրավորման համար նախատեսված գրադարանների մեծ մասը, ինչպես նաև Pythonը արհեստական բանականութան ոլորտի առաջատար ծրագրավորման լեզուն է։

Python լեզվի լայն կիրառությունները դարձնում են այն լավագույն ընտրությունը հետագա աշխատանք գտնելու համար։ Նշենք նաև, որ դասընթացի մասնակիցների զգալի մասը սկսում է կիրառել Pythonը իր ներկա աշխատավայրում մինչև դասընթացի ավարտը։

Վերաորակավորում ստացող մասնագետներին

Python լեզվի լայն կիրառությունները դարձնում են այն լավագույն ընտրությունը հետագա աշխատանք գտնելու համար։ Նշենք նաև, որ դասընթացի մասնակիցների զգալի մասը սկսում է կիրառել Pythonը իր ներկա աշխատավայրում մինչև դասընթացի ավարտը։

Ովքեր են դասավանդում

Դասընթացը վարում են ՏՏ ոլորում հաջողություններ գրանցած լավագույն մասնագետները:

Մեր մասնագետները աշխատում են հատուկ մշակված ծրագրով, որը կապահովի Ձեզ և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներով։

Նրանք քննարկում են ուսանողների մոտ առաջացած խնդիրները և յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, խորհուրդ տալիս լրացուցիչ ռեսուրսներ, և տրամադրում հետադարձ կապ:

/static/images/general/teaching-bg.gif
Avatar

Նարեկ Շուխյան

Applications Engineer at National Instruments

Avatar

Սուրեն Աբրահամյան

Layout/Design Methodology Engineer at Qualcomm

Avatar

Սմբատ Հարությունյան

Customer analytics specialist at Digitain

Avatar

Արայիկ Ասլանյան

Back-end and Automation Engineer at EGS Armenia

Avatar

Սեդա Վարդանյան

Software Engineer at VXSoft LLC

Avatar

Բենգուր Հայրապետյան

Back-end Developer at Gooroo

Ծրագիր

Ծանոթություն

դասընթացի սկզբում Դուք կծանոթանաք Python-ի հետ՝ որտեղ է այն օգտագործվում, ինչու և ինչպես է այն դարձել աշխարհում ամենալայն կիրառություն ունեցող ծրագրավորման լեզուն: Նաև կսովորեք՝ ինչպես գրել պարզ կոդ, աշխատել փոփոխականների հետ, նաև կծանոթանաք Github-ին:

Տվյալների տեսակներ, գործողություններ, վերահսկման հոսք

Դասընթացի սկզբում Դուք կսովորեք, թե ինչ են իրենցից ներկայացնում տվյալների տեսակները և կսովորեք ավելին՝ պարզ և բարդ տվյալների մասին (ցանկեր, համակցություններ, բջիջներ, բառարաններ): Կսովորեք նաև գործողություններ, որտեղ տվյալներն օգտագործվում են և ունեն կարևոր դեր: Կուսումնասիրեք Python-ի վերահսկման հոսքը, որն իրենից ներկայացնում է կարգ, որի միջոցով անհատական գրությունները, ցուցումները կամ ծրագրի ֆունկցիոնալ հրամանները ձևակերպվում կամ արժևորվում են:

Ֆունկցիաներ

Ցանկացած ծրագրավորման լեզվի մեջ կարևոր է իմանալ, թե ինչպես օգտագործել ֆունկցիաները (կարգավորված և բազմակի օգտագործման կոդերի բաժին, որը օգտագործվում է գործողություններ կատարելու համար): Ձեզ կներկայացվի Python-ի հիմնարար ֆունկցիաները, ինչպես նաև այն, թե ինչպես կարող եք ստեղծել ձեր սեփական ֆունկցիաները:

Կրկնություն, ռեկուրսիա

Քանի որ կրկնությունը և ռեկուրսիան շատ տարածված են ծրագրավորման մեջ, Դուք կսովորեք այս հասկացությունների մասին և թե ինչպես դրանք կիրառել Python-ի շրջանակներում:

Սցենարներ

Ծրագրին բնորոշ սցենարային խնդիրները այնքան պարզ են, որքան տվյալների վերամշակումը և միմյանց նման ֆայլերի մեջ տարբերությունների հայտնաբերումը: Այս հատվածում Դուք կբացահայտեք նմանատիպ խնդիրներ։

Ցանկերի մանիպուլյացիա, ֆայլեր՝ ներածին ու արտածին

Կսովորեք՝ ինչպես սահմանել ցանկերը, երբ և ինչպես դրանք օգտագործել:
Կատերինա Գաբրիելյան

Կատերինա Գաբրիելյան

Intro to Python դասընթացի շրջանավարտ

ACA-ի Python հիմունքներ օնլայն դասընթացի իմ փորձը համարում եմ հաջողված: Այն հնարավորություն տվեց ծանոթանալու լեզվի ֆունկցիաներին, տվյալային կառուցվածքին և լուծել գործնական խնդիրներ: Հագեցած էր ոչ միայն տեսական գիտելիքներով, այլև՝ գործնական օրինակներով: Շնորհակալ եմ դասընթացավարին կուրսի ընթացքում ինտերակտիվությունն ապահովելու ու բոլոր հարցերին պատասխանելու համար: Եվ ACA թիմին՝ օնլայն կուրսը որակյալ կազմակերպելու, բոլոր հարցերին արագ արձագանքելու և հետադարձ կապը պահպանելու համար:

Դավիթ Մելիքյան

Դավիթ Մելիքյան

ՏՏ զարգացման բաժնի պետ, ՀՀ Միասնական սոցիալական ծառայություն

Python խորացված դասընթացները հնարավորություն տվեցին աշխատանքային գործընթացներում ՏՏ ծրագրերի ղեկավարման ընթացքում առավել արդյունավետ կազմակերպել համակարգերի տեխնիկական հատվածը, ինչպես նաև սեփական գիտելիքներով ամբողջությամբ ստեղծել նոր համակարգեր, գրել ծրագրային կոդը, տվյալների շտեմարանների կառուցվածքը, իրականացնել տեստավորում և հանձնել շահագործման։

Տևողություն:

3 ամիս

Մակարդակ:

Introduction

Տեսակ:

Առցանց կամ լսարանային

Դասաժամեր:

6 ժամ/շաբաթ

Գինը:

59.000 - 65.000 ՀՀ դրամ / ամիս (կամ 7300 - 10800դր./ամիս 24 ամիս վճարման դեպքում)

Գրանցվի՛ր

+374

Խորհրդատվություն

Եթե չեք կողմնորոշվում ծրագրի ընտրության հարցում, առաջարկում ենք լրացնել հայտը, և մենք կապ կհաստատենք հնարավորինս սեղմ ժամկետում։

+374

Հաճախ տրվող հարցեր

Ես tech ոլորտի աշխատակից չեմ, սակայն ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում։ Կարո՞ղ եմ մասնակցել դասընթացներին։

Իհարկե, կարող եք։ «Հիմունքներ» բաժնի դասընթացները նախատեսված են սկսնակների համար։ Կարող եք գրանցվել դասընթացներին, ինչպես նաև ստանալ անհատական խորհրդատվություն մասնագիտության ընտրության հարցում։

Ինչպե՞ս միանալ դասընթացներին։

Մասնակցության փուլերը հետևյալն են՝
- Գրանցվել համապատասխան դասընթացին կայքի միջոցով, որից հետո կստանաք նամակ՝ հաջորդ փուլերի մասին տեղեկատվությամբ,
- Մասնակցել քննական և հարցազրույցի փուլերին,
- Ներգրավվել դասապրոցեսում։

Ի՞նչ ժամանակահատվածում կստանամ քննության արդյունքների մասին տեղեկատվություն։

Քննությանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կստանաք պատասխան նամակ Ձեր էլ.հասցեին։ Նամակը չստանալու պարագայում խնդրում ենք ստուգել նաև “Spam” ենթաբաժինը:

Ի՞նչ անել, եթե չկարողացա լուծել դասընթացի քննական թեստը:

Կարող եք կայքի միջոցով գրանցվել խորհրդատվության համար, որի ընթացքում մեր մասնագետը կառաջնորդի մասնագիտության և դասընթացի ընտրության հարցում։

Ի՞նչ արժեն դասընթացները։

Ծրագրի արժեքներին, ինչպես նաև այլ պայմաններին կարող եք ծանոթանալ դասընթացների էջերում։

Ո՞ր դասընթացների ավարտին կօգնեք աշխատանքի ընդունման հարցում։

- ACA-ում անցկացվում են առանց նախնական վճարի դասընթացներ՝ Bootcamp-եր, որոնց մասնակցելու դեպքում կստանաք աջակցություն աշխատանքի ընդունման հարցում։
- Tech ոլորտում առաջատար կազմակերպություների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար անցկացնում ենք թրեյնինգներ և Internship-եր։
- «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողների ինքնակենսագրականներն ուղարկում ենք գործընկեր կազմակերպություններին։

Անհատական պարապմունքներ ունե՞ք:

ACA-ում անցկացնում ենք միայն խմբային դասեր, որոնց ընթացքում կազմակերպվում են խմբային քննարկումներ, իրականացվում թիմային նախագծեր, ինչի արդյունքում ուսանողները ձեռք են բերում թիմում աշխատելու հմտություններ։

Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացներին մասնակցելու համար:

Անգլերենի իմացության անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դասընթացի բնույթով։ Դասընթացների անցկացման լեզուն հայերենն է, սակայն կիրառվող տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։

Դասընթացները առցա՞նց են, թե՞ առկա:

Կախված դասընթացի բնույթից՝ ունենում ենք առցանց, լսարանային և հիբրիդային ֆորմատով դասեր։

Տարիքային սահմանափակում ունե՞ք:

Դասընթացներին մասնակցության համար տարիքային սահմանափակում չունենք։ ACA-ում սովորում են տարբեր տարիքի մարդիկ, այդ թվում՝ ավագ դպրոցականներ և մեծահասակներ։