tutor1

Արտակ Աղլամազյան

Dom-Daniel

Դասընթացի մասին

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ UI/UX դիզայնի մեջ։ Դասընթացների ժամանակ կսովորեք մշակել վեբ կայքերի և հավելվածների այնպիսի դիզայններ, որոնք հարմարավետ և ինտուիտիվ կլինեն օգտատերերի համար։ Աշխատանքները կկատարվեն Figma դիզայներական գործիքով, Adobe XD և inVision-ով։ Դասընթացների ընթացքում կիրականացնեք իրական նախագծեր, ինչպես նաև կսովորեք թե ինչպես ճիշտ մատուցել Ձեր կատարած աշխատանքները Ձեր պորտֆոլիոյում։

Կրթություն


Դասախոսություններն ու սեմինարները մեր կրթական համակարգի հիմնաքարերն են։ Յուրաքանչյուր դասից հետո ուսանողները ստանում են տնային առաջադրանք և տեսական նյութեր, որոնք առկա են օնլայն իրենց անձնական էջում։ Բացի դասախոսություններից, յուրաքանչյուր ուսանող ստանում է մենթոր, ով միշտ պատրաստ է պատասխանել ուսանողների բոլոր ընթացիկ հարցերին։

Դասախոսություններ

Սեմինարներ

Տնային Առաջադրանքներ

Նախագիծ

Ուսուցման ավարտին կկազմակերպվեն գնահատման օրեր, որոնց ընթացքում Դուք կներկայացնեք Ձեր նախագիծը մեր գործընկեր ընկերություններին։

Ստացի՛ր վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստանաք IT ընկերությունների կողմից բարձր գնահատականի արժանացած վկայական։

Սկսի՛ր ստեղծագործել

Այս դասընթացի ավարտին դուք կկարողանաք պատրաստել կայքերի և հավելվածների դիզայններ։

Ստացի՛ր աշխատանք

Ուսուցման ընթացքում կկազմակերպվեն գնահատման օրեր։ Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ լավագույն IT ընկերություններից։

Ընդունելություն մինչև Սեպտեմբերի 30-ը

Դասերը կսկսվեն Նոյեմբերին

Միացի՛ր հիմա

Հասցե


Հակոբ Հակոբյան 3, Երևան, Հայաստան։

Հ. (012) 48-16-32
Է: info@aca.am

Եղիր կապի մեջ