tutor1

Շուշան Ասպատուրյան

Teamable, Questrade

Դասընթացի մասին

Այս դասընթացի նպատակն է պատրաստել որակի ապահովման ինժիներներ։ Մասնակցելու համար անհրաժեշտ չեն ծրագրավորման նախնական գիտելիքներ։
Դասընթացի ընթացքում կսովորեք թեստավորման հիմնական գաղափարները, կուսումնասիրեք Agile and Waterfall մեթոդներով աշխատելու սկզբունքները որպես որակի ապահովման ինժեներներ, ամբողջական պատկերացում կկազմեք թեստավորման փուլերի և տեսակների մասին և գործնականորեն կկիրառեք այդ գիտելիքները իրական ծրագրերի ստուգման համար, ինչպես նաև ուսումնասիրելու եք վեբ ծրագրերի ավտոմատացված ստուգումը օգտագործելով ժամանակակից լեզուներ և գրադարաններ։
Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստանաք վկայական և աշխատանքի հնարավորություն հայաստանյան առաջատար IT կազմակերպություններում։

Կրթություն


Դասախոսություններն ու սեմինարները մեր կրթական համակարգի հիմնաքարերն են։ Յուրաքանչյուր դասից հետո ուսանողները ստանում են տնային առաջադրանք և տեսական նյութեր, որոնք առկա են օնլայն իրենց անձնական էջում։ Բացի դասախոսություններից, յուրաքանչյուր ուսանող ստանում է մենթոր, ով միշտ պատրաստ է պատասխանել ուսանողների բոլոր ընթացիկ հարցերին։

Դասախոսություններ

Սեմինարներ

Տնային Առաջադրանքներ

Նախագիծ

Դասընթացի վերջին մասը բաղկացած է թիմային նախագծերի իրականացումից և նրանց ներկայացումից մեր գործընկեր ընկերություններին։

Ստացի՛ր վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստանաք IT ընկերությունների կողմից բարձր գնահատականի արժանացած վկայական։

Կազմի՛ր պորտֆոլիո

Ծրագրի ավարտին մենք կօգնենք ձեզ կազմել պորտֆոլիո։

Ստացի՛ր աշխատանք

Ուսուցման ընթացքում կկազմակերպվեն գնահատման օրեր, որոնց ընթացքում կլինեն հարցազրույցներ ապագա գործատուների հետ։ Ծրագիրը հաջողությամն ավարտած ուսանողները կստանան աշխատանքի առաջարկ լավագույն IT ընկերություններից։

Ընդունելություն մինչև Հունիսի 17-ը

Դասերը կսկսվեն Հունիսին

Միացի՛ր հիմա

Հասցե


Հակոբ Հակոբյան 3, Երևան, Հայաստան։

Հ. (012) 48-16-32
Է: info@aca.am

Եղիր կապի մեջ