tutor1

Վազգեն Հակոբջանյան

Teamable

tutor1

Գոռ Հայրապետյան

Monitis

Դասընթացի մասին

Այս դասընթացը մշակված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել ամենաժամանակից և արագ զարգացող լեզուներից մեկը` Pythonը, և ձեռք բերել փորձ՝ աշխատելով իրական նախագծերի վրա՝ օգտագործելով Python և ժամանակակից ֆրեյմվորկներ։Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստանաք վկայական և աշխատանքի հնարավորություն հայաստանյան առաջատար ԻՏ ընկերություններում։ Հանդիպում ենք շաբաթը երեք անգամ Երեքշաբթի և Հինգշաբթի օրերին 18։30-20:30, իսկ Շաբաթ օրը 11:00-15:00-ն։

Կրթություն


Դասախոսություններն ու սեմինարները մեր կրթական համակարգի հիմնաքարերն են։ Յուրաքանչյուր դասից հետո ուսանողները ստանում են տնային առաջադրանք և տեսական նյութեր, որոնք առկա են օնլայն ՝իրենց անձնական էջում։ Բացի դասախոսություններից յուրաքանչյուր ուսանող ստանում է մենթոր, ով միշտ պատրաստ է պատասխանել ուսանողների բոլոր ընթացիկ հարցերին։

Դասախոսություններ

Սեմինարներ

Տնային առաջադրանքներ

Նախագիծ

Դասընթացի վերջին մասը բաղկացած է թիմային նախագծերի իրականացումից և նրանց ներկայացումից մեր գործընկեր ընկերություններին։ Ավարտական նախագծերը կլինեն տարբեր ուղղություններով, կօգտագործենք մեքենայական ուսուցում, Selenium ավտոմատված թեստավորման համար, Django վեբ հավելվածների համար, ինչպես նաև կգրենք որևէ մոբայլ հավելվածի բեքենդ։

Ստացի՛ր վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստանաք IT ընկերությունների կողմից բարձր գնահատականի արժանացած վկայական։

Կազմի՛ր պորտֆոլիո

Ծրագրի ավարտին մենք կօգնենք ձեզ կազմել պորտֆոլիո։

Ստացի՛ր աշխատանք

Ուսուցման ընթացքում կկազմակերպվեն երեք գնահատման օրեր,որոնց ընթացքում կկազմակերպվեն հարցազրույցներ ապագա գործատուների հետ։ Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները կանցնեն աշխատանքի առաջատար IT ընկերություններում։

Ընդունելությունն ավարտված է

Բաժանորդագրվել

ADDRESS


Yerevan, Armenia.

E: info@aca.am

Stay connected