Վահրամ Մարտիրոսյան

Ավագ Ակոպով

IUNETWORKS

Դասընթացի մասին

Այս դասընթացը մշակված է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորման արդի տեխնոլոգիաներից մեկը՝ Microsoft.NET-ը, որն ուղեկցվում է C# օբյեկտային լեզվի ուսումնասիրությամբ։ Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստանաք վկայական և աշխատանքի հնարավորություն հայաստանյան առաջատար ՏՏ ընկերություններում։

Ուշադրություն. Այս դասընթացին մասնակցելու համար հարկավոր են ծրագրավորման նախնական գիտելիքներ (օրինակ՝ կարողանալ աշխատել փոփոխականներով, զանգվածներով, ֆունկցիաներով կամ ցիկլերով)։ Ձեր իմացությունը կստուգվի քննության միջոցով։

Կրթություն


Դասախոսություններն ու սեմինարները մեր կրթական համակարգի հիմնաքարերն են։ Յուրաքանչյուր դասից հետո ուսանողները ստանում են տնային առաջադրանք և տեսական նյութեր, որոնք առկա են օնլայն ՝իրենց անձնական էջում։ Բացի դասախոսություններից յուրաքանչյուր ուսանող ստանում է մենթոր, ով միշտ պատրաստ է պատասխանել ուսանողների բոլոր ընթացիկ հարցերին։

Դասախոսություններ

Սեմինարներ

Տնային առաջադրանքներ

Նախագիծ

Դասընթացի վերջին մասը ենթադրում է թիմային նախագծերի իրականացում և նրանց ներկայացում մեր գործընկեր ընկերություններին։ Ավարտական նախագծերում կկիրառվեն ձեռք բերված բոլոր հմտությունները և տեխնոլոգիաները։։

Ստացի՛ր վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո դուք կստանաք IT ընկերությունների կողմից բարձր գնահատականի արժանացած վկայական։

Կազմի՛ր պորտֆոլիո

Ծրագրի ավարտին մենք կօգնենք ձեզ կազմել պորտֆոլիո։

Ստացի՛ր աշխատանք

Ուսուցման ընթացքում կկազմակերպվեն երեք գնահատման օրեր,որոնց ընթացքում կկազմակերպվեն հարցազրույցներ ապագա գործատուների հետ։ Ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողները կանցնեն աշխատանքի առաջատար IT ընկերություններում։

Ընդունելություն մինչև Դեկտեմբերի 31-ը

Դասերը կսկսվեն Փետրվարին

Միացի՛ր հիմա

Հասցե


Հակոբ Հակոբյան 3, Երևան, Հայաստան։

Հ. +374 (12) 48-16-32
Է. info@aca.am

Եղիր կապի մեջ