{code}

Armenian Code Academy

Ինտենսիվ IT դասընթացներ հետագա աշխատանքի հնարավորություններով և մրցունակ աշխատավարձով։

Հ. (055)256-128

Է. info@aca.am

Ընդունելություն

Մինչև սեպտեմբերի 24

Դասընթացներ

Մենք առաջարկում ենք դասընթացներ ամենանորարար և պահանջված IT մասնագիտություններում։

Web

Android

iOS

Վկայական

Մեր վկայականները ճանաչվում և բարձր են գնահատվում հայաստանյան IT ընկերությունների կողմից։

Աշխատանք

Մեր շրջանավարտները ստանում են բարձր վարձատրվող աշխատանքի հրավերներ լավագույն IT ընկերություններից:

Բարձրորակ IT կրթություն

Մեր մշակած կրթական համակարգը միավորում է դասական օֆլայն դասընթացները մեր յուրահատուկ օնլայն պլատֆորմի հետ։ Բարձրակարգ դասախոսներն ու մենթորները ուղեկցում են ուսանողներին իրենց ողջ կրթական ուղու ընթացքում։ Հետագա աշխատատեղում ավելի լավ արդյունքներ գրանցելու համար բոլոր ուսանողները կմասնակցեն իրական նախագծերի իրականացմանը, իսկ լավագույնները կսովորեն անվճար։

Դասընթացներ

Մասնագիտական կարծիք

Ռուբեն Մեսչյան

Founding Software Engineer Cambridge Semantics


   Լավ մտածված, արդյունավետ կրթական ծրագիր՝ մշակված մոտիվացված թիմի կողմից՝ հայաստանյան IT ոլորտի պահանջները բավարարելու նպատակով։

Նարեկ Գևորգյան

CEO Inomma


   Armenian Code Academy-ի կարևորագույն առավելությունը այն է, որ բոլոր ծրագրերը մշակված են կազմակերպությունների պահանջներին բավարարելով։ Նախագիծը օգնում է կրթական համակարգին հասնել կտրուկ զարգացող IT ոլորտին։ Ես վստահ եմ, որ բոլորը, ովքեր հաջողությամբ կավարտեն ծրագիրը, կունենան ընտրության հնարավորություն մի քանի աշխատանքի հրավերներից։

Մեր գործընկերները

Մենք համագործակցում ենք հայաստանյան առաջատար IT ընկերությունների հետ։ Կրթական ծրագրերը համապատասխանեցված են ընկերությունների պահանջներին։ Յուրաքանչյուր դասընթաց ներառում է երեք գնահատման օր, որոնց ընթացքում կազմակերպվում են հարցազրույցներ ապագա գործատուների հետ։ Ծրագիրը հաջողությամբ ավարտածները կստանան բարձր վարձատրվող աշխատանքի հրավերներ և, աշխատանքի, անցնելուն պես, ուսման վարձի 50%-ի փոխհատուցում։

Տեղեկացեք մեր նորությունների մասին առաջինը

Հասցե


Մոսկովյան 3, Երևան, Հայաստան։

Հ. (055)256-128
Է: info@aca.am

Եղիր կապի մեջ